ԿԺԴՀ-ն մեղադրել է Հարավային Կորեային ու ԱՄՆ-ին իրենց երկիր «դավաճանների» ուղարկելու մեջ, որոնք պետք է ոչնչացնեն կոմունիստական կուսակցության ղեկավարների արձանները:
Ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը, այսօր Հյուսիսային Կորեայի իշխանությունների հայտարարությունը փոխանցվել է տեղի ԶԼՄ-ներին:
Հարավկորեական «Ռենհապ» գործակալության փոխանցմամբ` ուղարկված «գործակալները», որոնց ԶԼՄ-ներն անվանել են «ահաբեկիչներ», կալանավորվել էին մի քանի օր առաջ:
Ձերբակալվածների թիվը չի նշվում, ինչպես նաև չի հաղորդվում, թե «դավաճաններին» հաջողվե՞լ է արդյոք հասնել իրենց նպատակին ու վնասել գոնե մեկ հուշարձան:
Հյուսիսկորեական KCNA լրատվական գործակալության տվյալով` կալանավորվածները ԿԺԴՀ են անցել Հարավային Կորեայից:
«Ոչ մի թշնամական ուժ երբեք չի կարող խախտել ԿԺԴՀ-ի միասնությունը, անգամ եթե հողը շրջվի ու երկինքը փլվի»,- նշված է KCNA-ին փոխանցված հայտարարության մեջ:









































