Շրի Լանկայի ռազմածովային ուժերի աշխատակիցները օվկիանոսում՝ երկրի արևելյան ափին, հայտնաբերել են 127 անօրինական ներգաղթյալների:
Նրանց Ավստրալիա տեղափոխող բոլոր կազմակերպիչները ձերբակալվել են: Այս պահին կղզու իշխանությունները գաղթը կանխելու արշավ են անցկացնում:
Հիշեցնենք. հուլիսի սկզբին Շրի Լանկայի ոստիկանությունը ձերբակալել էր 40 մարդու, ովքեր փորձել էին անօրինական լքել կղզին:








































