Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին հուլիսի 17-18-ը այցելելու է Ադրբեջան: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Լեհաստանի դեսպանատունը: Վերջինիս հաղորդմամբ՝ այդ երկօրյա այցը չի կրում պաշտոնական բնույթ:
Ադրբեջանում Սիկորսկին հանդիպումներ է ունենալու նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Ակնկալվում է, որ այդ հանդիպումներում քննարկվելու է երկկողմանի համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
Նշվում է, որ այս տարվա առաջին եռամսյակին Լեհաստանի ու Ադրբեջանի միջև ապրանքաշրջանառության ծավալը կազմել է 7.4 միլիոն դոլար:










































