Թուրքական Doğan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վանա լճում խորհրդավոր միջադեպ է գրանցվել: Վանա լճի ամենամեծ Լիմ կղզում, որը թուրքերն անվանում են Ադըր, սովից սատկել են հարյուրավոր ճայեր:
Նշվում է, որ իրենց բազմացման ժամանակ հազարավոր ճայեր հունիսի սկզբին հավաքվել են Լիմ կղզում, սակայն այստեղ չեն կարողացել կեր գտնել իրենց համար: Ճայերի մեծ մասը ձվից դուրս գալուց մեկ շաբաթ անց սատկել է, իսկ մյուս մասն էլ գոյատևման համար պայքարում է սովի դեմ:
Ներկայումս կղզում հետազոտություններ է անցկացնում Վանի հարյուրամյա համալսարանը, որը պատրաստելու է համապատասխան զեկույց:










































