Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին 2013 թ. նախատեսվող խորհրդարանական ընտրություններից առաջ փոխում է իր «Ազատության ժողովուրդ» կուսակցության անվանումը:
Ինչպես հաղորդում է The Huffington Post-ը, քաղաքական գործիչը որոշել է վերադառնալ 1994 թ. ստեղծված կուսակցության հին անվանմանը՝ «Առա՛ջ, Իտա՛լիա»:
Խոսելով Իտալիայի ֆինանսատնտեսական դժվարությունների մասին՝ Բեռլուսկոն նշել է, որ եթե չլիներ իր աշխատանքը կառավարության ղեկավարի պաշտոնում, ապա երկիրն այժմ ավելի վատ վիճակում կլիներ:
Ընդ որում նախկին վարչապետը հավաստիացրել է, որ ընդհանրապես չի ափսոսում, որ այլևս իշխանություն չունի երկրում, քանի որ, նրա կարծիքով, Իտալիայում վարչապետի լիազորությունները շատ սահմանափակ են:
Հիշեցնենք, ավելի վաղ հաղորդվում էր, որ հաջորդ խորհրդարանական ընտրություններում Բեռլուսկոնին իր թեկնածությունը կառաջադրի վարչապետի պաշտոնի համար:









































