Ֆրանսիական մամուլի տեղեկացմամբ` «Միլան»-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի` ՊԱԺ տեղափոխության մասին պաշտոնապես կհայտարարվի երկուշաբթի օրը: Հաղորդվում է, որ հանգստյան օրերի ընթացքում կողմերը համաձայնության են եկել տրանսֆերային գործարքի վերաբերյալ: Ըստ տեղեկատվության` շվեդ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կկազի 20 մլն եվրո, իսկ խաղացոը տարեկան կստանա 14 մլն եվրո աշխատավարձ, որը 2 մլն եվրոյով գերազանցում է նրա ներկայիս աշխատավարձին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Պարի Սեն-Ժերմեն» է տեղափոխվել «Միլան»-ի մեկ այլ խաղացող` Տիագո Սիլվան:








































