Ճապոնիայում այս պահին գործող միակ «Օի» ատոմակայանում հերթական տագնապի ազդանշանն է միացել՝ այս անգամ չորրորդ ռեակտորում, որը նախատեսվում է գործարկել չորեքշաբթի: Այս մասին հայտնել է ատոմակայնի օպերատոր ընկերությունը՝ ԿԵՊԿՕ-ն: Ազգդանշանը միացել է երկու անգամ՝ կիրակի երեկոյան և լույս երկուշաբթի գիշերը:
Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, առաջին անգամ պատճառը եղել է չորրորդ էներգաբլոկի սառեցման համակարգում ճնշման կտրուկ բարձրացումը: Երկրորդ անգամ ազդանշանի պատճառը եղել է էներգաբլոկի օժանդակ դիզելային գեներատորի անսարքությունը: Սակայն ԿԷՊԿՕ-ն և ատոմնային էներգետիկայի կառավարական հանձնաժողովը հայտարարել են, որ այդ միջադեպերը որևէ կերպ չեն ազդի չորրորդ էներգաբլոկի գործարկման վրա:
«Օի» ատոմակայանի երրորդ էներգաբլոկն առայժմ ամբողջ երկրում միակ աշխատող ռեակտորն է, որը հուլիսի 9-ից ամբողջ հզորությամբ գործում է:











































