Եգիպտոսի նախկին արտգործնախարար, արաբական երկրների լիգայի ղեկավար Ամր Մուսսան հայտարարել է, որ գալիք ընտրություններում պայքարելու է նախագահի պաշտոնի համար, տեղեկացնում է today’s zaman-ը:
Առաջադրվելու մասին լրագրողի հարցին նա պատասխանել է` «Ինչո՞ւ ոչ»:
Ամր Մուսսան նաև չի բացառել իր մասնակցությունը ժամանակավոր կառավարությանը:
Նա հայտարարել է, որ սպասում էր, թե Հոսնի Մուբարաքը կմնա իր պաշտոնին մինչ իր ժամկետի ավարտը` այս տարվա աշնանը, իսկ ավելի վաղ ընտրություններ, նրա կարծիքով, հնարավոր չէ: