BBC-ի փոխանցմամբ` Սիրիայի ընդդիմության ներկայացուցիչները հաղորդում են այդ երկրի մայրաքաղաք Դամասկոսի մերձակայքում տեղի ունեցող բախումների մասին։
Ընդդիմադիրները պատմել են, որ Սիրիայի Ազատ բանակի և կառավարական ուժերի բախումների ժամանակ կիրառվում են հրետանի և տանկեր։ Բախումները տեղի են ունենում Դամասկոսի հարավում, որտեղ գտնվում է պաղեստինյան փախստականների ճամբարը։ Տեղի բնակիչները հապշտապ լքում են իրենց տները։
Միջազգային կարմիր խաչը Սիրիայում տեղի ունեցողը որակել է որպես քաղաքացիական պատերազմ։ Դա նշանակում է, որ այս հակամարտության ներկայացուցիչները կարող են պատասխանատվության կանչվել Ժնևի կոնվենցիաների համապատասխան, ըստ որոնց` խաղաղ բնակիչների դեմ կիրառվող ուժը ռազմական հանցագործություն է։









































