Իտալական մամուլի տեղեկացմամբ` Ֆիլիպո Ինձագին, ով ստացել է ազատ գործակալի կարգավիճակ, մոտ է «Ատալանտա»-ի հետ պայմանագրի ստորագրմանը:
Հիշեցնենք, որ Ֆիլիպոն ակումբի կազմում հանդես է եկել 1996/97թթ մրցաշրջանում, որի ավարտից հետո տեղափոխվել է «Յուվենթուս»:
Անցած մրցաշրջանը վետերանը գրեթե ամբողջությամբ բաց է թողել վնասվածքների պատճառով, բայց ֆուտբոլիստը չի շտապում ավարտել իր մարզական կարիերան:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ Ինձագիի ծառայություններով հետաքրքրվում է անգլիական «Ուոթֆորդ»-ը, բայց ֆուտբոլիստը ցանկացավ իր կարիերան շարունակել Իտալիայում:








































