Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր է հուլիսի 17-ին հանդիպել ՄԱԿ-ի և ԱԵԼ-ի հատուկ պատվիրակ Քոֆի Անանի հետ, որը Մոսկվա է ժամանելու հուլիսի 16-ին:
Այս մասին հաղորդել է Կրեմլի մամլո ծառայությունը:
«Կայանալիք հանդիպման ժամանակ նախատեսվում է ևս մեկ անգամ հաստատել Ռուսաստանի կողմից Քոֆի Անանի խաղաղ կարգավորման ծրագրին աջակցությունը: Ռուսական կողմը ելնում է այն դիրքերից, որ դա միակ կենսունակ ծրագիրն է ներսիրիական հակամարտությունը լուծելու համար» ,- ասվում է հաղորդագրության մեջ:











































