Հուլիսի 12-ին սիրիական Թրեյմսե քաղաքում հակաահաբեկչական գործողությունների հետևանքով զոհվել է ընդամենը երկու խաղաղ բնակիչ, ընդ որում՝ ոչնչացվել է 37 գրոհային: Այս մասին հայտարարել է Սիրիայի ԱԳՆ ներկայացուցիչ Ջիհադ Մակդիսին:
Ուրբաթ օրը սիրիական պետական SANA տեղեկատվական գործակալությունը հաղորդել էր, որ Թրեյմսեում ահաբեկչության զոհ է դարձել ավելի քան 50 մարդ: Դրա հետ մեկտեղ տարբեր ընդդիմադիր խմբավորումներ հայտարարել էին, որ Թրեյմսեի գնդակոծման հետևանքով զոհվել է 100-200 խաղաղ բնակիչ:
ՄԱԿ դիտորդները, ովքեր շաբաթ օրը ժամանել են Թրեյմսե, հայտարարել են, որ առայժմ չեն կարող որոշել զոհվածների հստակ թիվը:
Ուրբաթ օրը Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ Թրեյմսեում խաղաղ բնակիչների շրջանում զոհեր չկան: Բոլոր սպանվածները եղել են ահաբեկիչներ:
Ավելի վաղ, Սիրիայի ԱԳՆ-ն Թրեյմսե քաղաքում խաղաղ բնակիչների նկատմամբ իրականացված հաշվեհարդարի պատասխանատվությունը դրել էր «զինված ահաբեկչական խմբավորումների վրա»:










































