Wednesday, 10 06 2026
ԱՊՀ ստեղծագործական և գիտական մտավորականության համաժողովում Էդուարդ Թոփչյանը և Բելլա Ամարյանն արժանացել են մրցանակների
ԱԳ նախարարի տեղակալը Մարիա Թելալյանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ պատրաստակամությունը ԺՀՄԻԳ-ի հետ կառուցողական համագործակցության շարունակական ընդլայնմանը
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց հանձնաժողովի անդամ
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
Տաշիրում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը
ՍԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայանում գործող հանրային սննդի կետում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք
23:30
Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները
Տեսանկարահանող սարքը կգործարկվի հունիսի 15-ից
23:10
Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ
Անցած մեկ օրում բացահայտվել է 184 հանցագործություն
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը
ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա
20:50
Իրանի զինված ուժերը ամբողջապես ջախջախված են. Թրամփ
Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի կապակցությամբ
20:30
ԱՄՆ-ն պահանջում է վերանայել ԵՄ-ում դեղորայքի գնագոյացման համակարգը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին

ՀԱԿ-ը աստիճանաբար վերածվում է ԲՀԿ-ի արբանյակի. մամուլ

«168 ժամ» թերթը գրում է, որ ինչպես և սպասվում էր, տապալվեց «Հարսնաքարի» գործով Աժ արտահերթ նստաշրջան հրավիրելու` Հայ ազգային կոնգրեսի կամ այդպես ներկայացվող նախաձեռնությունը:

«Անհրաժեշտ 44 ստորագրության փոխարեն` դրա տակ ստորագրեց ընդամենը 21 պատգամավոր: Հիմնական ինտրիգը, ինչպես և սպասվում էր, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության դիրքորոշումն էր, որը, նույնքան սպասելի կերպով, արտահայտվեց ընդամենը 7 պատգամավորական ստորագրությամբ: Այս նախաձեռնությունն, ընդհանուր առմամբ, հերթական կատալիզատորն էր` պարզելու համար, թե որքանով է «այլընտրանքային» իրեն այդպիսին հռչակած ԲՀԿ-ն: Պարզվեց այն, ինչ առանց այդ ստորագրահավաքի էլ ակնհայտ էր: Խնդիրը, սակայն, տվյալ դեպքում ԲՀԿ-ն չէ, այլ ՀԱԿ-ը, ավելի ճիշտ` այն ջանասիրությունը, որով վերջինս նետվում է ԲՀԿ-ի գիրկը: Անցած տարվա աշնանից մեկնարկած «քաղաքագիտական վերլուծությունից» հետո ԲՀԿ-ականները առանձնապես տոգորված չեն ՀԱԿ-ից իրենց ուղղված հաճոյախոսություններին պատասխանելու հարցում և լավագույն դեպքում արձագանքում են սառը անտարբերությամբ:

Զավեշտը հասել է այնտեղ, որ ՀԱԿ-ի ներկայացուցիչները` Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, իրենք են հաշվում ԲՀԿ-ի ու Գագիկ Ծառուկյանի շահերը, ինքնաբուխ լծվում են այդ շահերի սպասարկման գործին` առանց գոնե երևացող փոխադարձության: Ու անգամ ԲՀԿ-ի հետ օրգանապես կապված դաշնակցականներն այս նախաձեռնության առնչությամբ նշում էին, որ եթե նույնիսկ այն չհավաքի անհրաժեշտ ստորագրությունները, գոնե պարզ կդառնա, թե «ով է իրական ընդդիմություն, ով` այլընտրանք»: Իսկ նույն ՀԱԿ-ը, որը, թվում էր, որ գոնե երեկվա նախաձեռնությունից հետո պետք է իրերը կոչեր իրենց անուններով, շարունակում է ԲՀԿ-ամեծար քաղաքականությունը:

«Մենք ընտրում ենք ոչ թե փոխադարձ մեղադրանքներ փոխանակելու, այլ համագործակցելու ռազմավարությունը: Եվ դա հավասարապես վերաբերում է բոլոր այն երեք քաղաքական ուժերին, ում հետ մենք համագործակցում ենք խորհրդարանում»,- երեկ այսպես է գնահատել ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը նախաձեռնության տակ ընդամենը 7 ԲՀԿ-ականի ստորագրելու հանգամանքը:

Այսպիսով, ՀԱԿ-ն աստիճանաբար վերածվում է ԲՀԿ-ի արբանյակի, և կարծես հեռու չէ այն օրը, որ այն ԲՀԿ-ի համար կունենա նույն նշանակությունը, ինչ «Օրինաց երկիրը»` ՀՀԿ-ի համար: ՕԵԿ-ն էլ 2008 թվականի մարտի 1-ից հետո հայտարարեց, որ ՀՀԿ-ի հետ հարաբերություններում «ընտրում են ոչ թե փոխադարձ մեղադրանքներ փոխանակելու, այլ համագործակցելու ռազմավարությունը»»,- գրում է թերթը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում