Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն փետրվարի 17-ին մեկնելու է ԱՄՆ, որտեղ հանդիպելու է պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ:
Այս մասին տեղեկացնում է Грузия-online-ը՝ հղում անելով արտգործնախարարի տեղակալ Նինո Կալանդաձեին:
Վաշաձեն հանդիպումներ է ունենալու նաև ԱՄՆ Կոնգրեսում:
«Մեծ ուշադրություն է դարձվելու ռազմավարական գործընկերության խարտիային: Հույս ունենք, որ այցի շրջանակներում կայանալիք հանդիպումների ընթացքում կարծարծվեն մեզ համար կարևոր հարցեր, և այցը հաջող կընթանա»,- ասել է Կալանդաձեն: