1890թ. այս օրը Կ.Պոլսում Հնչակյան կուսակցությունը կազմակերպեց Գում Գափուի ցույցը: Գում Գափուի ցույցը հնչակյանների կազմակերպած առաջին զանգվածային ելույթն էր:
1890թ. Տրապիզոնում ստեղծվել էր Հնչակյան կուսակցության առաջին մասնաճյուղը, որը կապեր էր հաստատել Կ.Պոլսի հնչակյանների հետ: Հենց նրանք էլ միացյալ ջանքերով 1890թ. հուլիսի 15-ին կազմակերպեցին վերոնշյալ ցույցը, որը գնդակոծվեց կառավարության կողմից:
Ցույցի նպատակն էր մեծ տերություններին հիշեցնել Հայկական հարցի, այսինքն` արևմտահայության սոցիալ-տնտեսական ծանր վիճակի, Արևմտահայաստանում բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտության մասին:









































