1965թ. այս օրը Հելսինկիում Խաղաղության կողմնակիցների համաշխարհային կոնգրեսը արձանագրեց հայոց ցեղասպանությունը:
Խաղաղության կողմնակիցների Համաշխարհային կոնգրեսը դատապարտեց Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած 1915թ. ցեղասպանությունը՝ արձանագրելով, որ «ընթացիկ տարին 50-րդ տարելիցն է հայկական ջարդերի, որոնք Օսմանյան Թուրքիան կազմակերպել էր մի ամբողջ ժողովրդի բնաջնջման միջոցով ազգային հարցը լուծելու նպատակով:
Այդ ցեղասպանությունն արժեցավ ավելի քան մեկուկես միլիոն ազատատենչ հայերի, այսինքն` հայ ժողովրդի երկու երրորդի կյանքը»: