ԱՄՆ-ը խորին անհանգստություն է հայտնել` կապված այն դատավճիռների հետ, որոնք կայացվել են եթովպացի լրագրողի և յոթ ընդդիմադիր ակտիվիստների նկատմամբ: Նրանց մեղավոր են ճանաչել հակաահաբեկչական կանոնադրության խախտման համար:
Դատապարտյալների նկատմամբ կայացրած որոշումը դատարանը հրապարակել էր ուրբաթ օրը:
Լրագրող և բլոգեր Էսկանդեր Նեգան դատապարտվել է 18 տարվա, իսկ ընդդիմադիր Անդուալեմ Արագան` ցմահ ազատազրկման:
Բոլոր դատապարտվածները ձերբակալվել են հունիսին` գործող իշխանությունը տապալելու համար ապստամբների հետ համագործակցելու մեղադրանքով:
ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչը հայտարարել է, որ դատելով դատավճիռներից` կարելի է ասել, որ Եթովպիայի սահմանադրությունը քաղաքականացված կիրառում է ստացել:









































