Փետրվարի 12-ին Ստեփանակերտի զորամասերից մեկում հրազենի գործադրումից զոհվել է 21-ամյա զինծառայող Թորգոմ Սարուխանյանը:
Նա բանակ էր զորակոչվել Գյումրիի զինկոմիսարիատից և արդեն մեկուկես տարվա զինծառայող էր:
Մահվան հանգամանքները պարզվում են, գործի շրջանակներում առայժմ ձերբակալվածներ չկան:
Ի դեպ, մեկ շաբաթվա ընթացքում սա Ղարաբաղում զինծառայողի մահվան երկրորդ դեպքն է:












































