Լոնդոնի 2012 թվականի Օլիմպիական խաղերից 2 շաբաթ առաջ տեղի ունեցավ առաջին խոշոր դոպինգ-սկանդալը: Ստուգումների արդյունքում պարզ դարձավ, որ արգելված խթանիչներ է օգտագործել սկավառականետորդ, Եվրոպայի նախկին չեմպիոն Ռոբերտ Ֆազեկաշը:
Հունգարացին, ում անձնական ռեկորդը 71.70 մ է, Եվրոպայի չեմպիոն է դարձել 2002 թվականին: 2 տարի անց նա նվաճեց օլիմպիական ոսկին, սակայն դոպինգ-ստուգումը դրական արդյունք տվեց, և չեմպիոնի կոչումը շնորհվեց լիտվացի Վիրգիլիուս Ալեկնանին:
2008 թվականին Ֆազեկաշը կրկին ճանաչվեց օլիմպիական չեմպիոն` ցույց տալով 65.14 մ արդյունք, սակայն հիմա նրան սպառնում է ցմահ որակազրկում, քանի որ դոպինգ-ստուգումը կրկին դրական արդյունք է տվել: