Ձևավորված համընդհանուր կարծիք կա, ըստ որի` հայտնի մարդիկ միշտ գեղեցիկ, հոյակապ տեսք, կազմվածք ունեն: Սակայն նրանք ևս ունեն թուլություններ, նրանք ևս կարող են ներկայանալ անխնամ տեսքով:
Մշակվել է iPhoneի նոր ծրագիր, որի շնորհիվ հնարավոր է իմանալ, թե ինչպիսի արտաքին կունենան հայտնի մարդիկ 10 տարի շարունակ մեծ քանակությամբ ալկոհոլ օգտագործելուց հետո: Raut.ru-ն գրել է, թե ինչ հետևանքներ կունենա դա նրանց մաշկի վրա:
Սկզբում ծրագիրը մշակվել է շոտլանդական կառավարության կողմից` որպես առողջ ապրելակերպը պրոպագանդող ծրագիր: Ծրագրի ստեղծողն ասել է, որ այս կերպ նա ցանկացել է կանանց ցույց տալ, թե ինչ վատ հետևանքներ կարող է ունենալ հարբեցողությունը նրանց օրգանիզմի, մաշկի վրա: Որպես օրինակ են ծառայել հայտնի մարդկանց լուսանկարները, որպեսզի ալկոհոլի վնասակար ազդեցությունն առավել տպավորիչ լինի:









































