ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը շաբաթ օրը պաշտոնական այցով ժամանել է Կահիրե: Այս մասին հաղորդում է եգիպտական Al-Akhram թերթը:
Նախատեսվում է, որ նա բանակցություններ կանցկացնի Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսիի հետ: Քլինթոնը նախատեսում է նրանից հավաստիացումներ ստանալ, որ իր կառավարման ընթացքոմ Մուրսին հետևելու է Իսրայելի հետ 1979-ին կնքված խաղաղ համաձայնագրի կետերին:
Կողմերը կքննարկեն նաև ԱՄՆ կողմից Եգիպտոսին հատկացվող ռազմական օգնության հարցը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Եգիպտոսի նոր նախագահ Մուհամեդ Մուրսիին հրավիրել է Վաշինգտոն: Հրավերը Եգիպտոսի ղեկավարին փոխանցել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիլյամ Բերնսը: Հանդիպումը տեղի է ունեցել անցած շաբաթ:











































