Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն կարծում է, որ չի կարելի իսպանական ֆուտբոլը նույնացնել «Ռեալ»-ի և «Բարսեոլան»-ի հետ և մոռանալ Լա Լիգայի մնացած 18 ակումբների մասին: Մասնագետը մեկնաբանել է նաև Ժոզե Մոուրինյոյի և Տիտո Վիլանովայի շուրջ առաջացած սկանդալը:
«Իսպանական ֆուտբոլը միայն «Ռեալ»-ն ու «Բարսելոնա»-ն չեն: RFEF-ի ներումը խրախուսում է ողջ իսպանական ֆուտբոլը»,- հայտարարել է Դել Բոսկեն:
Հիշեցնենք, որ մարզիչները որակազրկում են ստացել անցած տարվա Իսպանիայի Սուպերգավաթի հանդիպման ժամանակ տեղի ունեցած միջադեպի պատճառով, երբ Մոուրինյոն հարվածել էր Վիլանովայի աչքին:Սակայն ԻՖՖ-ն չեղյալ է համարել որակազրկումները:
Հանդիպումները տեղի կունենան օգոստոսի 23-ին` «Կամպ Նոու»-ում և օգոստոսի 30-ին` «Սանտյագո Բերնաբեու»-ում:








































