Բրազիլական Ռուի Գրանդի դու Սուլ նահանգի ափերից մեկում հայտնաբերվել է ավելի քան 500 մահացած պինգվին։ Այս մասին հաղորդում է France Press գործակալությունը՝ հղում կատարելով տեղի իշխանություններին։
Տեղի իշխանությունները սպասում են փորձագիտական եզրակացությանը՝ պարզելու, թե իրականում որն է եղել թռչունների մահվան պատճառը։ Արդյունքները հայտնի կդառնան մեկ ամսվա ընթացքում։ Անասնաբույժները մտահոգություն են հայտնել, որ չեն հայտնաբերվել մահվան ակնհայտ պատճառները․ թռչունների վրա չկային վնասվածքներ, նավթի հետքեր և այլն։
Նշվում է, որ այս պինգվինները պատկանում են մագելանյան տեսակին։ Նրանք բնակվում են Արգենտինայում և Չիլիում և այս ամիսներին տեղափոխվում են դեպի հյուսիսային շրջաններ։






































