Substance Abuse, Treatment, Prevention, and Policy ամսագրում հրատարակաված նոր ուսումանսիրության համաձայն՝ աղջիկները ովքեր մանկության ընթացքում ենթարկվում են տրավմայի, ավելի մեծ հասակում ծխախոտ օգտագործելու առավել մեծ հավանականություն ունեն:
Medical News Today-ը հաղորդում է, որ մանկական անբարենպաստ փորձառությունները, ինչպիսին են օրինակ՝ հուզական, ֆիզիակակն և սեռական բռնությունը, արհամարհանքը և նման այլ բաները վատ ազդեցություն են ունենում շատ մարդկանց վրա: Միևնույն ժամանակ նման պայմաններում մեծացած երեխաները առավել մեծ հասակում ունենում են անառողջ ապրելակերպ:
Հարցումներ անցկացնելով ավելի քան 7000 մեծահասակների շրջանում՝ հետազոտոնղերը պարզել են, որ նրանց ավելի քան 60 տոկոսը մանուկ տարիքում ենթարկվել են հոգեբանական կամ ֆիզիակական տրավմայի: Նրանք նաև ապացուցել են, որ տրավմայի ենթարկված կանայք 1.4 տոոկսով առավել մեծ հավանականություն ունեն ավելի մեծ տարիքում ծխել սկսելու:








































