Sunday, 05 07 2026
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
20:00
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար
Գյումրի-Երևան ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել․ կա վիրավոր
17:45
Չինաստանը նոր արբանյակ է դուրս բերել ուղեծիր
Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ․ վարչապետ
17:15
Սլովակիայում չեն կարողացել Ֆիցոյին ցմահ թոշակից զրկելու հանրաքվե անցկացնել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատանքը․ Shamshyan
16:45
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ

Համակարգային պայքարի անհրաժեշտություն

Ինչպես և սպասվում էր, «Հարսնաքար»-ի գործով ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրելու համար 44 ստորագրություն չհավաքվեց: Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբացությունը 24 ժամվա ընթացքում նպատակ ուներ հավաքելու վերոնշյալ ստորագրությունները, որպեսզի հնարավոր լիներ արտահերթ նստաշրջան գումարել: Բայց ինչպես պարզվեց երեկ՝ երեկոյան, հավաքվել էր ընդամենը 21 ստորագրություն: Դա այն դեպքում, երբ ստորագարահավաքին միանալու մասին հայտարարել էին ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի, Ժառանգության և ԲՀԿ-ի պատգամավորները: Սակայն ստորագրահավաքին միանալուն զուգահեռ ԲՀԿ-ն նախազգուշացել էր խորհրդարանական ընդդիմությանը, որպեսզի իրենց վրա հույս չդնեն, քանի որ այս կուսակցության պատգամավորների մեծամասնությունը երկրից բացակայում է և չի կարող ստորագրել: Իսկ եթե ԲՀԿ-ն չստորագրեր, պարզ էր, որ նախաձեռնությունը տապալվելու էր: Այս մասին քաջ գիտակցում էր նաև նախաձեռնության հեղինակ խորհրդարանական ընդդիմությունը:

Պարզվեց, որ ԲՀԿ 37 պատգամավորներից ստորագրել են ընդամենը 7-ը: Միայն ՀԱԿ խմբակցության պատգամավորներն են ամբողջ 7 հոգանոց կազմով ստորագրել ձևաթուղթը, ՀՅԴ-ից ստորագրել է 3, «Ժառանգությունից»՝ 4 պատգամավոր: Ժառանգության պատգամավորներից չի ստորագրել Րաֆֆի Հովհաննիսյանը: Չի ստորագրել նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Ծառուկյանը ոչ պակաս կարևոր գործերով բացակայում է երկրից:

Ավելի վաղ Տիգրան Ուրիխանյանը մեզ ասել էր, որ «Հարսնաքար»-ի հարցով ԱԺ արտահերթ նիստ գումարելու նախաձեռնության շրջանակներում իրենք գործում են իրենց խղճի և բարոյականության շրջանակներում: Հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք ձևաթուղթը չստորագրած պատգամավորները զուրկ են խղճից ու բարոյականությունից:

«Քանի որ չկա հարցի վերաբերյալ խմբակցության ներսում քննարկում, խմբակցության որոշում, յուրաքանչյուրն իր համոզմունքների և ցանկությունների շրջանակում է միացել ստորագրահավաքին: Այդ թիվն ավելի մեծ կլիներ, եթե մեր կուսակցության բոլոր անդամները Հայաստանում լինեին»,- ասաց նա:

ԲՀԿ անդամն ուշադրություն հրավիրեց մի հանգամանքի վրա: Ըստ նրա՝ եթե անգամ 44 ստորագրությունը հավաքվեր, միևնույն է, արտահերթ նիստի ժամանակ քվորում չէր ապահովվի:

«Ինչո՞ւ իրենք չեն շեշտադրում, որ քվորում չէր ապահովվելու: Երկուշաբթի օրվանից խորհրդարանը պաշտոնապես գնում է արձակուրդ: Միևնույն է, արդյունքի չէին հասնի նախաձեռնողները: Եթե այդպես է, ի՞նչն էր նախաձեռնության պատճառը»,- հարցադրում արեց նա:

Այն, որ վերոնշյալ 44 ստորագրությունները չէին հավաքվելու, հայտնի էր դեռևս նախաձեռնության սկզբում: Եվ դժվար թե նախաձեռնության հեղինակները չէին գիտակցում այդ ամենը: Ուստի մեծ ակնկալիքներ ունենալ և աղմուկ բարձրացնել այն փուլում, երբ ԲՀԿ-ն նախօրոք հայտարարում է, որ պատգամավորների ամբողջ կազմով չի կարող մասնակցել ստորագրահավաքին, իսկ խորհրդարանի կազմը արձակուրդի է մեկնում, այնքան էլ լուրջ չէ: Ավելի լավ կլիներ, եթե խորհրդարանական ընդդիմությունը մեկ անձի դեմ ուղղված պայքարը վերածեր ավելի կարևոր նախաձեռնության՝ օլիգարխիայի և նրանց թիկնապահների դեմ պայքարելու համար հստակ նախաձեռնությամբ հանդես գար, և պայքարը լիներ համակարգային, նշանակություն չունենար, թե որ կուսակցության անդամ են այդ օլիգարխները:

Լուսանկարը՝ PanARMENIANPhoto-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում