Գերմանական քրիստոնեադեմոկրատական միություն կուսակցությանը, որը ղեկավարում է կանցլեր Անգելա Մերկելը, կասկածում են Twittr-ում անազնիվ մրցակցութհան մեջ: ZDF հեռուստաալիքը հետաքննություն է անցկացրել, որի ընթացքում պարզվել է, որ Twitter-ում ապրիլ ամսին ընդամենը երեք օրվա ընթացքում կուսակցությունը 5 հազար նոր հետևորդ է ունեցել: Արդյունքում բաժանորդագրվածների ընդահնուր թիվը մեծացել է մինչև 25 հազար, ինչը գերազանցել է Գերմանիայի սոցիալ դեմոկրատական կուսակցության Twittr-ի արդյունքները, որը բունդեսթագի գալիք ընտրություններում Քրիստոնեադեմոկրատական կուսակցության հիմնական հակառակորդն է:
ZDF Hyperland-ի բլոգում նշված է, որ հետևորդների այդ չափ քանակություն հնարավոր է գնել, օրինակ Social Media Comb ընկերությունից և դա արժե $31: Բացի այդ՝ ընկերությունը ընկերներ է առաջարկում նաև Facebook-ում և Google+-ում:









































