Ֆրանսիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լորան Բլանի օգնական Ալեն Բոգոսյանը լքեց իր զբաղեցրած պաշտոնը:
Թիմի նոր գլխավոր մարզիչ Դիդիյե Դեշամը չցանկացավ աշխատել Բոգոսյանի հետ և իր նախապատվությունը տվեց Գի Ստեֆանի թեկնածությանը: Ֆրանսիայի հավաքականում կշարունակեն աշխատել ֆիզպատրաստվածության մարզիչ Ֆիլիպ Լամբերը և բժիշկ Ֆաբրիս Բրիանը:









































