Միջազգային 12 խոշորագույն բանկերի կորուստները, կապված LIBOR տոկոսադրույքի մանիպուլյացիայի հետ, կարող են կազմել մինչև 22 մլրդ դոլար: Այս մասին գրում է The Financial Times-ը` հղում կատարելով Morgan Stanley ներդրումային բանկի վերլուծաբաններին:
Գումարը ներառում է խարդախության պատճառով նշանակված տուգանքը` առանց հաշվի առնելու հնարավոր պատիժները բանկերի միջև կարտելային պայմանավորվածության համար, որոնք կարող են կազմել ևս մի քանի միլիարդ դոլար:
456 մլն դոլար տուգանք է դուրս գրվել միայն բրիտանական Barclays-ին, որը տեղացի կարգավորողների կողմից առաջինն է «բռնվել» խարդախության մեջ:
Մյուս բանկերի համար դրանք կարող են ավելի մեծ լինել:
Վերլուծաբանների կարծիքով` տուգանքները կարող են խոշորագույն բանկերի եկամուտը կրճատել 13 տոկոսով:
Ամենամեծ կորուստները, հավանական է, որ կկրեն Royal Bank of Scotland-ն ու Deutsche Bank-ը, քանի որ նրանց ածանցյալ պորտֆելները, կապված LIBOR-ի հետ, ավելի մեծ են:








































