Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Թբիլիսիում ընդունել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուին:
Բանակցություններն անցել են փակ դռների ետևում,- տեղեկացնում է Վրաստանի նախագահի մամլո ծառայությունը:
Զրուցակիցները քննարկել են երկկողմ, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներ, այդ թվում՝ Կովկասում ինտեգրացիոն գործընթացները, տնտեսական համագործակցությունն ու անվտանգությունը:
«Միացյալ Կովկասը իմ վաղեմի երազանքն է: Տարածաշրջանի երկրների` մասնավորապես Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները համակարծիք են իմ ձգտումներին»,- ասել է Սաակաշվիլին:
Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ գաղափարի իրականացման համար լուրջ խոչընդոտներ կան, մասնավորապես՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրը,- տեղեկացնում է Trend-ը:
Սաակաշվիլիի կարծիքով, կան նաև դրական կողմեր, մասնավորապես՝ Վրաստանի և Թուրքիայի միջև սահմանային անցման հեշտացված ռեժիմը, ինչը կարող է օրինակ ծառայել հարևան երկրների համար: