Իսպանական Marca թերթը յուրօրինակ հարցում է անցկացրել իր կարդացողների շրջանում, որի նպատակն է պարզել այն մարզիկների և սպորտի հետ կապ ունեցող անձանց անունները, ովքեր բոլորից շատ են միտված ամուսնական անհավատարմության:
Հարցման արդյունքում առաջին հորիզոնականում է հայտնվել «Բարսելոնա»-ի նախկին գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան, ով ստացել է ձայների 37.9%-ը: Երկրորդ տեղում է Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Խաբի Ալոնսոն (26,4%), իսկ «լավագույններ»-ի եռյակը եզրափակում է «արքայական ակումբ»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասը (24,3%): Թենիսիստ Ռաֆայել Նադալն արժանացել է 4-րդ հորիզոնականին (16,1%):
Հարցմանը մասնակցել է 3600 երկրպագու:
Հարկ է նշել, որ Կասիլյասը դեռևս պաշտոնապես ամուսնացած չէ:








































