Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժերից հետո գրեթե 1,8 միլիոն մարդ, այդ թվում՝ շուրջ 680 հազար երեխա, մարդասիրական օգնության կարիք ունի: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հայտարարության մեջ։
Վենեսուելայում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Մանուել Ռոդրիգես Պումարոլի խոսքով՝ երկրի հիվանդանոցներն «աշխատում են հնարավորությունների առավելագույն չափով, հազարավոր երեխաներ զուրկ են մաքուր ջրի հուսալի հասանելիությունից, իսկ շատ դպրոցներ լուրջ վնասվածքներ են ստացել»։
Նշվում է, որ հանրապետության մայրաքաղաք Կարակասում վնասվել է 432 դպրոց, այսինքն՝ «տարածաշրջանի ուսումնական հաստատությունների ավելի քան մեկ երրորդը»։ Դրա հետ մեկտեղ երկրաշարժից փրկված դպրոցները ժամանակավորապես օգտագործվում են որպես ապաստարաններ անօթևան մնացած ընտանիքների համար։









































