Թեհրանը և Դոհան համաձայնության են եկել Կատարում գտնվող իրանական 12 միլիարդ դոլար ակտիվներից 6 միլիարդ դոլարը ապասառեցնելու շուրջ։ Այս մասին հայտնել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
«Ըստ ձեռք բերված համաձայնությունների՝ Կատարում գտնվող իրանական 12 միլիարդ դոլար ընդհանուր գումարից 6 միլիարդ դոլար կապասառեցվի և կվերադարձվի երկրին: Նաև շարունակվում է այդ միջոցների մնացած մասի վերադարձման շուրջ անհրաժեշտ աշխատանքը», – մեջբերել է Իրանի նախագահի խոսքը նրա մամուլի ծառայությունը։







































