Wednesday, 01 07 2026
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին

Ադրբեջանը այս փուլում Իսրայելի հետ «ընդհանուր նպատակներ» չունի

Իսրայելի կառավարությունը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթաժողովից մեկ շաբաթ առաջ։ Թուրքական մամուլը այդ առթիվ կարևորում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Անկարա այցը, որի շրջանակներում, կարծես, նախատեսված է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ նրա առանձին հանդիպումը։ Թուրք փորձագետները աշխուժորեն քննարկում են F-35-ի ծրագրին Թուրքիայի միանալու և KAAN ազգային կործանիչների համար ԱՄՆ-ից շարժիչներ ստանալու «բարձր հավանականությունը»։

Թրամփի վարչակազմը, ըստ թուրքական մամուլում իշխող գնահատականի, այդպիսով «փոխհատուցում» է Իրանի շուրջ իրավիճակում Թուրքիայի «ցուցաբերած աջակցության համար»։ Հունիսի 14-ին ԱՄՆ նախագահ Թրամփը Իսրայելի վարչապետ Նաթանյահուի հետ «ծանր հեռախոսազրույց է ունեցել»։ Իսրայելում իրանա-ամերիկյան «Փոխըմբռնման մասին» հուշագրիչց դժգոհ են։ Միաժամանակ, սակայն, Վաշինգտոնը հյուրընկալել է իսրայելա-լիբանանյան բանակցությունները, որի արդյունքում կողմերը դեսպանների մակարդակով «շրջանակային համաձայնագիր» են ստորագրել։

Խիստ ուշագրավ է, որ նույն օրերին Կիպրոսի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Մարիա Անխել Օլգին Կուելյարը կողմերին ներկայացրել է Կիպրոսի կարգավորման նոր առաջարկություն։ Ըստ տեղեկությունների, «կղզին կարող է միավորվել որպես դաշնային պետություն»։ Կիպրոսի հյուսիսի թուրքական կազմավորման առաջնորդ Էրհյուրմանը հայտարարել է, որ «առանց երաշխավոր երկրի՝ Թուրքիայի, համաձայնության ոչ մի գաղափար կենսունակ» չէ։

«Հայաստանի զարգացման համար հարևանների հետ խաղաղությունը զարգացման հնարավորություն է, իսկ Իսրայելի 37-րդ կառավարությունը գտնում է, որ այդպես» չէ,- Երուսաղեմում Հայոց ցեղասպանության ճանաչման առթիվ ֆեյսբուքի անձնական էջում գրել է Ադրբեջանի արտաքին գործերի նախկին նախարար Զուլֆուգարովը։ Թե ինչո՞ւ է նա վերը «գծած համատեքստը անտեսել» և սևեռվել Հայաստան-Ադրբեջան և հայ-թուրքական կարգավորման վրա, կարելի է ենթադրել նրա ամփոփիչ ձևակերպումից․ «Կարծում եմ, դա մեզ համար լավ առիթ է, որպեսզի դիստանցավորվենք Նաթանյահուի կառավարությունից՝ հաշվի առնելով Իրանի քաղաքական վերնախավում ադրբեջանամետ համակրանքի աճը»։

Հունիսի 12-ին Իսրայելի վարչապետ Նաթանյահուն Ալիևին հղած ուղերձում բարձր է գնահատել «տարածաշրջանային կայունությանը ներդրում բերող ջանքերը», որ գործադրում է նա, որպեսզի «մոտեցնի ընդհանուր նպատակների ձեռքբերումը»։ Ալիևը Նաթանյահուի «առաջարկությանը» հրապարակային չի արձագանքել։ Ըստ երևույթին, պատասխանը փոխանցվել է դիվանագիտական խողովակներով։ Ադրբեջանը այս փուլում Իսրայելի հետ տարածաշրջանային «ընդհանուր նպատակներ» չի տեսնում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում