Իրանի արտաքին գործերի փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին, որն ԱՄՆ-ի հետ հուշագրի իրականացման բանակցային խմբի անդամ է, հերքել է տեղեկատվությունն այս շաբաթ Դոհայում ԱՄՆ-ի հետ տեխնիկական խորհրդակցություններ սկսելու մասին։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Աշխատանքային խմբերի տեխնիկական նիստերի անցկացում այս շաբաթ նախատեսված չէ։ Թեև Կատարի հետ խորհրդակցությունները, այդ թվում՝ մյուս կողմի պարտավորությունների կատարման հսկողության հարցի վերաբերյալ, շարունակվում են սովորականի պես, սակայն որոշ զանգվածային լրատվամիջոցների հաղորդագրությունները Դոհայում աշխատանքային խմբերի տեխնիկական բանակցությունների անցկացման մասին չեն հաստատվում», – ասել է նա լրագրողներին։









































