Իրանի արտաքին գործերի փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին հայտարարել է, որ Մասկատ կատարած այցի ընթացքում մասնակցել է Հորմուզի նեղուցի կառավարման հարցերով զբաղվող իրանա-օմանյան աշխատանքային խմբի առաջին նիստին: Այս մասին նա գրել է X սոցիալական հարթակում:
«Մասկատ կատարած ուղևորության ժամանակ տեղի է ունեցել Հորմուզի նեղուցի շուրջ համատեղ կոմիտեի առաջին նիստը, որին մասնակցել է Օմանի արտգործնախարար Աբդուլազիզ ալ-Հինայը: Մենք քննարկել ենք նեղուցի հետ կապված ընթացիկ հարցերը և կարծիքներ փոխանակել Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի 5-րդ կետի շրջանակներում նեղուցի ապագա կառավարման, ինչպես նաև ափամերձ պետությունների սուվերեն իրավունք ների շուրջ», – գրել է նա:








































