Սաուդյան Արաբիայի արտգործնախարար, արքայազն Ֆեյսալ բին Ֆարհան Ալ Սաուդն այս շաբաթ երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Չինաստան:
Այցը տեղի է ունենում ԱՄՆ-Իրան հարաբերությունների նոր սրացման ֆոնին, որը պայմանավորված է Հորմուզի նեղուցում տեղի ունեցած փոխադարձ հարձակումներով:
Չինաստանի արտաքին գործերի նախարարության հրավերով նախատեսված այս այցի ընթացքում կողմերը կքննարկեն տարածաշրջանային անվտանգության հարցեր, հատկապես՝ փետրվարին սկսված պատերազմից հետո ստեղծված իրավիճակը:
Հիշեցնենք, որ ռազմական գործողությունների ընթացքում Իրանը հարվածներ էր հասցրել ամերիկյան ռազմաբազաներ ունեցող Պարսից ծոցի երկրներին, այդ թվում՝ Սաուդյան Արաբիային, ինչը լրջորեն ազդել էր թագավորության նավթի արտահանման և Հորմուզի նեղուցի անվտանգության վրա:







































