Իրանական ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Սեյեդ Հասան Ֆիրուզաբադին ԱՄՆ կառավարությանը խորհուրդ է տվել լրջորեն փոխել իր արտաքին քաղաքականությունը.
«Օբաման պետք է լուրջ փոփոխություններ կատարի իր արտաքին քաղաքականությունում: Դրա համար ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը պետք է թոշակի գնա: Դրա ժամանակը վաղուց է եկել»:
Իրանի ու ԱՄՆ-ի միջև դիվանագիտական հարաբերությունները խզվել են 1979 թվականի իսլամական հեղափոխությունից անմիջապես հետո՝ 1980 թվականին, և արդեն ավելի քան 30 տարի է, ինչ նրանց միջև գոյություն չունեն կապեր:











































