Հնդկաստանն այսօր փորձարկել է «Ագնի 1» մոտ տարածության բալիստիկ հրթիռ, որը կարող կրել միջուկային մարտագլխիկ: Ինչպես հաղորդում է Rosbalt գործակալությունը, երկրի պաշտպանության նախարարությունից նշել են, որ 700 կմ հեռավորության վրա գործող հրթիռի փորձարկումը բարեհաջող է անցել:
Հիշեցնենք, մայիսի վերջին Հնդկաստանն անցկացրել է իր իսկ մշակած «Ակաշ» զենիթայի հրթիռի մի քանի փորձարկում:











































