Իտալիայի քաղաքացիները կիրակի օրը դուրս էին եկել երկրի փողոցներ` բողոքելով վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի դեմ: Ցուցարարները, որոնց մեջ գերակշռում էին կանայք, պահանջում էին կառավարության ղեկավարի հրաժարականը, որը վերջին շրջանում հայտնվել է մի քանի սկանդալային պատմությունների մեջ: Բողոքի ակցիաներին մասնակցել են նաև երկրի մի շարք քաղաքական գործիչներ:
Ցույցերն անցնում էին «եթե ոչ հիմա, ապա ե՞րբ» նշանաբանի տակ: Ակցիայի մասնակիցների կարծիքով` Բեռլուսկոնին իր գործողություններով նվաստացնում է երկրի կանանց և խրախուսում նրանց նկատմամբ վատ վերաբերմունքը:
«Առաջին լրատվականը» տեղեկացրել էր, որ վերջին շրջանում Իտալիայի վարչապետը հայտնվել էր մի քանի սեքսուալ բնույթի սկանդալների մեջ: Դրանցից ամենահայտնին` Բեռլուսկոնիի և մարոկուհի 17-ամյա Ռուբիի կապի մասին էր, երբ անչափասը հայտնել էր, որ ինտիմ ծառայություններ է մատուցել Իտալիայի վարչապետին:
Հիշեցնենք նաև, որ Բեռլուսկոնին դարձավ միակ արևմտյան ղեկավարը, որն աջակցություն հայտնեց Եգիպտոսի արդեն նախկին ղեկավար Հոսնի Մուբարաքին, ինչը նույնպես հարուցել էր երկրի բնակչության դգոհությունը:









































