Սիրիայի հարցով բանաձևի նախագիծը պետք է ոչ միայն Սիրիայի իշխանություններից պահանջի իրականացնել ՄԱԿ-ի և ԱՊԼ բանագնաց Քոֆի Անանի ծրագիրը, այլև խստացնի պատժամիջոցները Սիրիայի իշխանությունների նկատմամբ,- կարծում է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Պատրիկ Վենտրելը:
«ԱՄՆ դիրքորոշումն այն է, որ բանաձևը պետք է ներառի ոչ միայն այնպիսի դրույթներ, որոնք ամրագրված են ծրագրում (Քոֆի Անանի), այլև հետևանքները: Դա մեր գլխավոր ուղղություն է: Գործնականում մենք նկատի ունենք ՄԱԿ-ի Կանոնադրության 7-րդ գլուխը, որը նախատեսում է իրական միջոցառումներ, ատամները ցույց տալու հնարավորություններ է տալիս»,- ասել է Վենտրելը, որի խոսքերը մեջբերում է Interfax-ը:
Վենտրելը նաև հույս է հայտնել , որ Ռուսաստան կփոխի իր դիրքորոշումը և վերջին հաշվով կպաշտպանի Սիրիայի դեմ արևմտյան երկրների առաջարկած բանաձևը:








































