Ամերիկացի որակավորված աշխատակիցները ձգտում են աշխատանք գտնել Կանադայում` կապված ԱՄՆ-ում գործազրկության աճի մակարդակի հետ:
Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել, ինչպես հաղորդում է BBC-ն, Կանադայի միգրացիոն քաղաքականության նախարար Ջեյսոն Քեննին: Նրա խոսքով` կանադական էկոնոմիկան ամերիկյանից ավելի արագ է վերականգնվում:
Նախարարը հավելել է, որ Կանադայում տարեկան միջինը աշխատելու թույլտվություն է տրամադրվում 35 հազար ամերիկացու, և այդ թիվն աստիճանաբար մեծանում է:
Ընդհանուր առմամբ` երկրի իշխանությունները արտասահմանցիներին տարեկան տրամադրում են 180 հազար աշխատանքի թույլտվություն:







































