Friday, 26 06 2026
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ
13:50
ՌԴ ՊՆ-ն գիշերը խոցել է ուկրաինական 660 ԱԹՍ
13:40
Yandex Armenia Startup Accelerator-ը մեկնարկել է հայտերի ընդունումը

Հայ ազգային զավեշտապատում

Հայ ազգային կոնգրեսը ստորագրահավաք է նախաձեռնել ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու և «Հարսնաքարի» դեպքի վերաբերյալ ժամանակավոր հանձնաժողովի հարց քննարկելու համար:

Շատ լավ և սպասված նախաձեռնություն է, բայց հետաքրքրական է, որ Կոնգրեսի համակարգող և խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ինքը չի հավատում, թե կհաջողվի հավաքել 44 ստորագրություն, որն, ըստ Սահմանադրության, անհրաժեշտ նվազագույն շեմն է արտահերթ նստաշրջան հրավիրելու համար:

Հետաքրքրականն այն է, որ Լևոն Զուրաբյանը հայտարարել է, թե որոշումը կայացրել և նախաձեռնությունը սկսել են ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի և «Ժառանգության» հետ խորհրդակցություններից հետո: Այսինքն` ենթադրվում է, որ Հայ ազգային կոնգրեսը նրանցից պետք է ստացած լինի այնպիսի հավաստիացումներ, որ իրատեսական համարի ստորագրահավաքի նախաձեռնությունը: Համենայնդեպս, Լևոն Զուրաբյանը չի հայտարարել, թե այդ խմբակցություններից որևէ մեկը դեմ է արտահայտվել ստորագրահավաքին, բայց իրենք նախաձեռնել են` սկզբունքային որոշումից ելնելով:

Զուրաբյանն ասել է, որ նախաձեռնության որոշումը կայացրել են խորհրդակցությունների արդյունքում, ինչը նշանակում է, որ դրանք դրական հիմք են հանդիսացել նախաձեռնության գործնական իրականացմանն անցնելու համար: Եվ ահա Զուրաբյանն ինքը հայտարարում է, որ հավանական չէ 44 ստորագրություն հավաքելը: Հայ ազգային կոնգրեսը, ՀՅԴ-ն, «Ժառանգություն»-ն ու ԲՀԿ-ն միասին վերցրած ունեն 54 պատգամավոր: Այսինքն` միայն Հայ ազգային կոնգրեսն ու ԲՀԿ-ն բավական են 44 ստորագրությունը ապահովելու համար, ՀՅԴ-ն ու «Ժառանգություն»-ն էլ վրադիր:

Այս դեպքում առնվազն տարօրինակ է, երբ նախաձեռնությունը ցուցաբերվում է, ինչպես նախաձեռնողն է հայտարարում, մյուսների հետ խորհրդակցելուց հետո, իսկ հետո էլ հայտարարում, թե հաջողության հավանականությունը քիչ է: Ընդ որում, այդ ամենով հանդերձ` ԲՀԿ ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանն էլ հայտարարում է, թե ներկայումս 44 ստորագրություն հավաքելը անիրական է, քանի որ, օրինակ, իրենց խմբակցությունից շատերն արձակուրդում են:

Սա առնվազն զավեշտալի է, և այդպիսով համատեղ ոչ թե արտահերթ նիստ են հրավիրում, այլ պարզապես չափազանց լուրջ հանրային իրավիճակը վերածում են պարզունակ քաղաքական շոուի՝ Կոնգրեսի և «Բարգավաճ Հայաստան»-ի մասնակցությամբ: Այս ամենն, իհարկե, այդպես չէր լինի, եթե Կոնգրեսն իր հայտարարություններով չփորձեր Բարգավաճից ամեն կերպ ընդդիմություն ստանալ, չնայած այն համառությանը, որով «Բարգավաճ Հայաստան»-ը մերժում է Կոնգրեսի այդ առաջարկությունները կամ մեսիջները:

Լևոն Զուրաբյանը արտահերթ նիստի նախաձեռնության մասին հրավիրված ասուլիսի ընթացքում կրկին հայտարարել է, թե իրենց կարծիքով` «Բարգավաճ Հայաստան»-ն ընդդիմություն է, քանի որ կառավարության մեջ չէ: Եվ նաև այն, որ հայտարարվում է, թե ստորագրահավաքի որոշումը կայացվել է ԲՀԿ-ի հետ խորհրդակցության արդյունքում, իսկապես լրջագույն քաղաքական պրոցեսը վերածում է պարզապես քաղաքական խեղկատակության: Մինչդեռ հասարակությունը սեղանին է դրել հստակ պահանջ՝ հրավիրել արտահերթ նիստ, նաև ըստ էության առկա շարժումը վերածել օլիգարխիկ համակարգի դեմ համակարգային պայքարի:

Այս պայմաններում Հայ ազգային կոնգրեսը կամ առնվազն դրա ղեկավար կազմը իրականում զբաղված են ոչ թե հասարակության պահանջները ազնվորեն ներկայացնելու, ինչպես նաև այդ համատեքստում առկա իրավիճակն ու քաղաքական մյուս ուժերի դիրքորոշումներն ու ներքին մղումները ազնվորեն բացահայտելու հանրօգուտ գործով, այլ ինչ-որ ինտրիգային հայտարարություններ են անում, որոնք հետագայում մերժվում են «Բարգավաճ Հայաստան»-ի կողմից: Այդպիսով, ըստ էության ամեն ինչ լղոզվում է զավեշտի աստիճան և վերածվում պարզապես կլոունադայի, երբ հասարակության անունից հանդես եկող մի ուժ իր հիմնական առաքելությունն է համարում ոչ թե հասարակության հետ ազնիվ լինելն ու իր հնարավորության սահմանում հանրության շահն առաջ տանելը, այլ ընդամենը մեկ այլ ուժից համառորեն կառչելու գնով քաղաքական ինտրիգներում մնալը:

Սա իսկապես լրջագույն հետընթաց է, որ արձանագրում է երբեմնի ժողովրդական շարժումը, բայց տվյալ պարագայում, իհարկե, ոչ թե շարժումից կուսակցության վերածված այդ ուժի ճակատագիրն է խնդիրը, այլ այն, որ տվյալ ուժ-կուսակցությունը, կամա թե ակամա, վերածվել է լրջագույն հասարակական իրավիճակները զավեշտի, տարօրինակության կամ, առավել ևս, խեղկատակության վերածելու գործիքի: Սա է այսօր խնդիրը, և այս խնդիրը վերջին շրջանում դրսևորվում է պարբերաբար` դրվագներից վերածվելով արդեն կոնկրետ երևույթի:

Ինքնին հասկանալի է, որ Հայ ազգային կոնգրեսի 7 պատգամավորները չեն կարող ոչինչ պարտադրել ԲՀԿ-ի 37-ին, բայց խնդիրը այստեղ ոչ թե ԲՀԿ-ին ինչ-որ բան պարտադրելն է, այլ հասարակության հետ ազնիվ ու բաց լինելը և հանրությանը, իշխանական կեղծիքներից զատ, մի նոր ընդդիմադիր կեղծիք չպարտադրելը: Եվ այս իմաստով, իհարկե, համեմատության մեջ՝ հարաբերականորեն, «Բարգավաճ Հայաստան»-ը նույնիսկ հայտնվում է շատ ավելի ազնիվ և բաց դիրքերում` համենայնդեպս, հասարակության հետ հարաբերություններում, քան Կոնգրեսը, որովհետև Բարգավաճը գոնե ազնվություն ունի ինքզինքը չհռչակելու ընդդիմություն, այլ ընդամենը օգտվում է Հայ ազգային կոնգրեսի ծառայություններից՝ այնքան, որքան իրեն պետք է, իսկ մնացյալ մասը պարզապես վերադարձնում է Կոնգրեսին՝ այն էլ բումերանգի նման, ինչի հերթական վկայությունը հենց արտահերթ նիստի նախաձեռնության այդ պատմությունն է:

Այս իրավիճակն իսկապես մտահոգիչ է, մտահոգիչ է բոլոր այն ուժերի համար, որոնք իսկապես կամենում են Հայաստանում ամբողջությամբ չեզոքացնել իշխող համակարգը, այն փոխարինել քաղաքացիականությամբ, սահմանադրականությամբ, ոչ թե կամա-ակամա նպաստել դրա մի մասի փոխարինմանը մյուսով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում