ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանին հայտնաբերվել են 2 գաղտնի թունելներ, որ, ամենայն հավանականությամբ, նախատեսված են ԱՄՆ մաքսանենգ ապրանք տեղափոխելու համար:
Ինչպես հաղորդում է BBC-ն, թունելներն ունեն ավելի քան 200 մետր երկարություն, լուսավորված են և ունեն օդափոխիչ համակարգ: Ամերիկացի մասնագետների գնահատականներով՝ թունելների շինարարության պատվիրատուները հավանաբար խոշոր մաքսանենգներ են:
1990 թ. սկզբից հայտնաբերվել է Մեքսիկայից ԱՄՆ տանող ավելի քան 150 թունել։










































