Google-ի գործադիր տնօրեն Էրիկ Շմիդտը այսօր Allen and Co.’s Sun Valley համաժողովի ժամանակ նոր տեղեկություններ է հաղորդել Google-ի ինքնակառավարվող մեքենայի ծրագրի մասին:
Ինչպես հաղորդում է TechChrunch-ը, Շմիդտը հայտնել է, որ Google-ը խոսել է ողջ աշխարհի ավտոմեքենա արտադրող ընկերությունների հետ: Նա նաև ասել է, որ մեքենաները դեռևս պատրաստ չեն արտադրության, քանի որ կան շատ խնդիրներ, օրինակ` դեռևս անհրաժեշտ է ստանալ նահանգների թույլտվությունը:
Շմիդտը հավելել է, որ ամենամեծ խնդիրն այժմ այն է, որ մեքենան ընթանում է սահմանափակ արագությամբ, իսկ նման կերպ վարել ոչ մեկը չի ցանկանում:









































