Կոնգոյի ժողովրդավարական հանրապեությունը, Ռուանդան և մի շարք այլ աֆրիկյան երկրներ համաձայնության են եկել և պատրաստ են միասնական կոնտինգենտ տրամադրել Կոնգոյի արևելքում ապստամբների դեմ պայքարելու համար:
Համաձայնագիրը կնքվել է այն բանից հետո, երբ ՄԱԿ ռազմական ուղղաթիռը կրակ է բացել կոնգոլեզյան գրոհայինների ուղղությամբ, որոնք ղեկավարվում են թութսի ցեղի ներկայացուցիչների կողմից:
Հաղորդվել է, որ M23 խմբավորման գրոհայինների դեմ հարձակումն իրականացվել է Գոմա քաղաքից հյուսիս, որը գտնվում է Ռուանդայի հետ սահմանի վրա:
ՄԱԿ-ը Ռուանդային մեղադրել էր M23 խմբավորմանն աջակցելու մեջ: Սակայն BBC-ին տված հարցազրույցի մեջ երկրի նախագահ Պոլ Կագամեն հայտարարել էր, որ Ռուանդան որևէ կերպ կապված չէ գրոհայինների հետ:










































