Չորս լեռնային դահուկորդներ, ովքեր ֆրանսիական Շամոնի հանգստավայրում ձնահոսքի հետևանքով համարվում էին անհայտ կորած, ողջ են:
Լեռնագնացների հայտնաբերման մասին մանրամասն տեղեկատվություն դեռևս չկա:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ որոնողական աշխատանքները դեպքի վայրում դադարեցվելու են մինչ ուրբաթ օրը, իսկ չորս լեռնագնացները նախկինի պես համարվում էին կորած: Փրկարարները կարծում էին, որ նրանց ողջ գտնելու շատ քիչ հավանականություն կա:
Մոն-Մոդի լեռան գագաթից ձնահոսքի հետևանքով զոհերի թիվը հասել է 9-ի: ԱՎելի վաղ հաղորդվել էր վեց զոհերի մասին:
BBC-ի փոխանցմամբ` զոհերի թվում կան նաև օտարերկրյա զբոսաշրջիկներ: Արդեն հայտնաբերվել են երկու իսպանացիների, երկու գերմանացիների և երկու շվեյցարացիների մարմիններ:
Որոնողական աշխատանքները շարունակվում են:








































