ԱՄՆ-ն կրկին մեծացրել է իրանական ընկերությունների և մասնավոր անձանց այն ցուցակը, որոնց հետ ԱՄՆ-ի քաղաքացիներին արգելվում է գործարք կնքել: Այս մասին հաղորդում է ամերիկյան Ֆինանսների նախարարությունը:
«Միացյալ Նահանգներն ուժեղացնում է պատժամիջոցային ճնշումներն Իրանի նկատմամբ և պատժամիջոցային ցուցակի մեջ է ընդգրկում 11 նոր ընկերությունների և քաղաքացիների անուններ»,- նշվում է հաղորդագրության մեջ:
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանում Իրանի նկատմամբ պարբերական բնույթով: Վերջին կես տարվա ընթացքում ԱՄՆ-ի ցուցակը ավելանում է գրեթե ամեն ամիս: Այդ ամենը կրում է միակողմանի բնույթ և պարտադիր է միայն ամերիկյան իրավաբանական և ֆիզիկական անձանց համար:










































