Monday, 13 05 2024
Սպասվում են տեղումներ
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Մուշավան թաղամասում մեքենա է այրվել
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան տուժածներ
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը

Բարև, երջանկություն, ես քեզ սպասում էի…

Վերջին մի քանի ամիսների ընթացքում գիտնականները վերամշակման են ենթարկում New economics foundation միջազգային կառույցի ուսումնասիրությունների արդյունքները` պարզելու համար, թե որ երկրում են մարդիկ ավելի երջանիկ, կյանքից գոհ կամ բավարարված զգում:

Երջանիկ երկրներից առաջատարներն են Դանիայի, Շվեյցարիայի և Ավստրիայի քաղաքացիները: 178 երկրների շարքում մեր հարևան Ռուսաստանը զբաղեցնում է «պատվավոր» 167-րդ տեղը: Ըստ իս` սա հուսահատեցնող տվյալ է հարևան ու «բարեկամ» երկրի համար, սակայն թող նրանք չշտապեն հուսալքության գիրկն ընկնել:

Ցավոք, Հայաստանի վերաբերյալ վերոհիշյալ կառույցը ուսումնասիրություն չի կատարել: Սակայն ՀՀ-ում առանձնապես ուսումնասիրության կարիք էլ չկա, ամեն ինչ գրեթե պարզ է: Այնուամենայնիվ, փորձեցինք մի փոքրիկ ոչ գիտական «տնական» հետազոտություն կատարել: Սովորաբար լաբորատոր գիտական կամ «ահարոնադիբեկյանական» հետազոտության պայմաններում մարդիկ առավել շատ են լարվում, հաճախ ուղղակի թվեր են ներկայացվում ու նկարվում: Իսկ նման թեմայով հետազոտության համար մեզ անհրաժեշտ է մաքսիմալ անկեղծություն, ուր հենվելու ենք ոչ միայն որոշակի պատասխանների, այլ նաև քաղաքացիների հուզականության, դիմախաղերի, հայացքների, ձայնային ինտոնացիայի տվյալների վրա:

Մեր հարցախույզի առարկա դարձան հարյուր քաղաքացիներ` տարբեր սեռի, տարիքի և մասնագիտության: Ընդ որում` հարցախույզ անցկացրեցինք թե՛ Կենտրոնում և թե՛ երևանյան ծայրամասերում: Մարզերին հերթը չհասավ, քանզի նախ առանց դրանց էլ պատկերն արդեն պարզ էր, և բացի այդ` դրանց ունևոր հատվածը վաղուց արդեն բնակվում է Երևանի կենտրոնում: Առաջ անցնելով` նշենք, որ հարյուր հարցվածներից միայն ութը գոհունակություն հայտնեց իր կյանքից, որից չորսի գոհունակությունը կրում էր խիստ սիտուատիվ ու մակերեսային բնույթ: Այսպես` մի պապիկ լիովին երջանկացել էր, քանի որ վերջապես ստացել էր երկար սպասված թոշակը: Նշենք նաև, որ պապիկի ուրախությունը կրկնապատկվել էր այն պատճառով, որ նա ականջալուր էր եղել գերզբաղված ինտելեկտուալ վարչապետի հորդորին և չէր վճարել ավանդական 200 դրամ մաղարիչը «ժողովրդի կեղեքիչ» փոստի աշխատողներին: Հաջորդ «երջանիկը» Եհովայի վկա աղանդի հետևորդ էր. դե նրանց մասին խոսելն ավելորդ է, քանի որ գտնվելով յուրօրինակ «տրանսի» մեջ` նրանց համար կյանքը հիասքանչ է ցանկացած իրավիճակում: Երրորդ քաղաքացին մի վարորդ էր, որը շահած լինելով «green card»` պատրաստվում էր լքել երկիրը: Եվ վերջապես չորրորդը ուղղակի երիտասարդ էր, որը հաջողությամբ առանց ավելորդ «ֆինանսական ներդրումների» կարողացել էր հանձնել քննաշրջանի քննությունները:

Պարզ է, որ վերոհիշյալ պատճառները հեռու են իրական երջանկության բանաձևից, քանի որ մարդուն երջանիկ լինելու համար անհրաժեշտ է, որ բավարարվեն նրա պահանջմունքները: Ընդ որում` նշենք, որ պահանջմունք ասվածը մարդու այն վիճակն է, երբ անձը զգում է կենսական որոշ պահանջների, գործունեության և նյութական օբյեկտների կարիք: Ըստ նշանավոր հոգեբան Ա.Մասլոուի` կատարյալ երջանիկ է այն մարդը, որը բավարարել է կայանալու, ակտուալիզացվելու գերագույն պահանջմունքը, այն է` կյանքում ճիշտ տեղում լինելու, սիրված աշխատանքով զբաղվելու պահանջմունքը: Բայց մինչ այդ մարդը պետք է բավարարի ֆիզիոլոգիական, անվտանգության, սիրո և պատկանելության, հարգանքի և ինքնահարգանքի պահանջմունքները: Հարցվածների մեծ մասի մոտ առկա էր հաճախ անթաքույց ագրեսիվ վարք, անգամ կատաղության դրսևորում:

Հետազոտությունը ակնհայտ դարձրեց, որ մեր երկրում մեծագույն խնդիր է մարդկային տարրական ցածրակարգ պահանջմունքների բավարարումը, էլ ուր մնաց թե բանը հասնի բարձրակարգ պահանջմունքների բավարարմանը: Այդ են վկայում WikiLeaks-յան վերջին բացահայտումները ՀՀ-ում առկա պոռնկության, ընդ որում` նաև անչափահասների շրջանում տարածված, բարձր ցուցանիշների մասին:

Վերջում նշենք, որ New economics foundation-ի փորձագետների կարծիքով, քաղաքացու կյանքը երջանիկ դարձնելու համար աղքատության և էկոլոգիական խնդիրների դեմ պայքարելու հետ միասին շատ կարևոր է մարդուն ինքնադրսևորման հնարավորության տրամադրումը: Ցավոք, ակնհայտ է, որ մեր երկրում իշխանությունները ջանք ու եռանդ չեն խնայում այս բոլոր խնդիրների խորացմանը նպաստելուն: Հասկանալի է, որ դժբախտ լինելու զգացումը ունի նաև խորը պատմական արմատներ: Ոմանց համար նույնիսկ ազգային դժբախտությունը դարձել է սև փիարի և բիզնեսի աղբյուր: Այսուհանդերձ, հայերիս մեծ մասի ապերջանկության հիմնական պատճառը երկրում առկա ապօրինություններն են ու վաղվա օրվա նկատմամբ հավատի բացակայությունը սեփական երկրում: Ահա նման հոգեվիճակում էին մեր հարցախույզի մասնակից ավելի քան 90 հայաստանցիները, և պարզ է, որ հայաստանցիների մեծագույն մասը չի համապատասխանում երջանիկ մարդու արևմտյան չափանիշներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում