Saturday, 20 06 2026
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
18:50
Պակիստանը հայտնել է Հորմուզի նեղուցի հարավային մասում ծովային ականի հայտնաբերման մասին
Դիլիջանում կայանած ավտոմեքենա է այրվել
18:30
Մյունխենում գնացքներ են բախվել․ կա զոհ
Փրկարարները Լոռիում վիրավոր արծվի են տեղափոխել
18:10
Լեհաստանը Զելենսկուն զրկեց բարձրագույն պարգևից․ դիվանագիտական սկանդալ
ՀՀ բանակում վարժանքներ են անցկացվել հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ
Մաչետեով հարձակում՝ Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ կան զոհ և վիրավորներ
Երևան-Մեղրի ավտոճանապարհի դեպի Ջերմուկ տանող հատվածում քարաթափում է տեղի ունեցել
17:30
Իրանը փակում է Հորմուզի նեղուցը
ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ անհիմն շահարկումներից
17:10
Զոհվել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիյեմոն
Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ

Սևանա լճից ջրի բացթողնման օրենքի երկրորդ ընթերցում ԱԺ-ում չի՞ լինելու

Երեկ ՀՀ մարդու իրավունքների գրասենյակի նախաձեռնությամբ քննարկվում էր ԱԺ-ում առաջին ընթերցմամբ անցած օրինագիծը, որով նախատեսվում էր Սևանա լճից ջրի բացթողնման տարեկան առավելագույն չափաքանակ uահմանել մինչև 320 մլն խորանարդ մետրը:

Քննարկմանը մասնցել են բոլոր պատասխանատու և շահագրգիռ կողմերը: Քննարկման ընթացքում մի հետաքրքրական փաստ է ի հայտ եկել: Հասարակության համար բացարձակապես անսպասելի է եղել Ջրային տնտեսության պետական կոմիտեի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ Մհեր Մկրտումյանի պնդումն այն մասին, որ խորհրդարանը հունիսի 22-ին արդեն իսկ ընդունել է Սևանա լճից լրացուցիչ ջրառի վերաբերյալ օրենքի նախագիծը, այն դեպքում, երբ բնապահպանական կազմակերպությունները սպասում էին օրենքի երկրորդ ընթերցմանը համապաստախան քայլեր իրականացնելու համար:

Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց «Էկոլուր» բնապահպանական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանը, ով ևս ներկա է եղել հանդիպմանը: Նա փաստեց, որ օրենքի շուտափույթ ընդունումը պարզաբանել են, ասելով, որ խնդիրը շատ հրատապ է եղել, և գյուղացիները ոռոգում են պահանջել, ուստի ստիպված են եղել ոռոգման ջրի հարցը լուծել:

«Օրինագծի առաջին ընթերցմանը մասնակից չդարձրին մեզ, պարզվեց, որ երկրորդ ընթերցում չի լինելու:
Առանց հասարակության կարծիքը հաշվի առնելու, առանց երկրորդ ընթերցումն անցկացնելու՝ օրենք են ընդունել: Ի պատասխան` մենք իրենց ասացինք, թե մի՞թե Սևանա լճի խնդիրն այնքան փոքր է, որ ինքնագլուխ նման լուրջ որոշումներ են կայացնում: Ասել ենք, որ դա օրենքի խախտում է»,- մանրամասնեց Սիլվա Ադամյանը` շարունակելով, որ այսօր բնապահպանները սպասում են, որ օմբուդսմենը արձագանքի այս խնդրին, որից հետո պարզ կդառնան իրենց քայլերը:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 20-ի նիստում «Սևանա լճի մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ տվեց դրական եզրակացություն, որից հետո օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց Օրենսդրական փոփոխությունների այս փաթեթով կառավարությունն առաջարկում է 2012 թվականին Սևանա լճից ջրի բացթողնման տարեկան առավելագույն չափաքանակ uահմանել մինչև 320 մլն խորանարդ մետրը՝ 150 միլիոն խորանարդ մետրով ավելացնելով օրենքով սահմանված ծավալը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում