Tuesday, 21 05 2024
Կին դատավորների մեծ մասը ԲԴԽ գնալու ցանկություն չունի. «Ժողովուրդ»
ՀԱԿ-ը սպասում է իր հարցերի պատասխանին. «Հրապարակ»
30 մլն դրամ՝ մոդուլային-շարժական շենքեր ձեռք բերելու համար. «Հրապարակ»
Սամվել Վարդանյանի նկատմամբ երկու մեղադրանք է առաջադրված. գործը շուտով դատարան կմտնի. «Ժողովուրդ»
Իշխանականների սիրելի ռեստորաններն ու փաբերը մեծ վնասներ են կրել. «Հրապարակ»
Կտրվի առավել ակտիվ գործողությունների մեկնարկ. «Հրապարակ»
Վարչապետի տիկնոջ հիմնադրամի «նվիրատուների» 30 տոկոսը անանուն են. «Ժողովուրդ»
ԱԺ նիստերին ընդդիմադիրները սահմանազատման մասին հարցեր կուղղեն ՍԴ դատավորի թեկնածու Դավիթ Խաչատուրյանին. «Ժողովուրդ»
Իրանը որոշեց. որքան կշարունակվի տուրբուլենտությունը
Ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններն ավարտվել են
Դիմումատուի կինը գողացել է տան ոսկյա զարդերը, 1 մլն 200 հազար դրամ, 3.200 դոլար, 20.000 ռուբլի
Մայիսյան-Հացիկ ավտոճանապարհին բեռնատարը բախվել է գնացքին
Բարևելու հարցի շուրջ կռիվը շարունակվել է զենքերով․ 27-ամյա երիտասարդը մահացու վիրավորվել է
Ադրբեջանը միջամտում է Ֆրանսիայի ներքին գործերին. կլինի՞ «վճռական պատասխան»
Աշակերտները չեն միացել ակցիային,հնչել են հայհոյանքներ, սկսվել է ծեծկռտուք
Իրանի նախագահի մահվան հնարավոր շահառուները
Իրանը կմնա անսասան՝ ապակայունացում չի սպասվում
Արմավիրի ջրատարից դուրս է բերվել քաղաքացու դի
«Նոր պայմաններ կստեղծվեն ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի համար»․ Էրդողան
23:30
Իրանում նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցումը կսկսվի մայիսի 28-ից
23:15
ԱՄՆ-ն ցավակցություն է հայտնել Իրանին նախագահի և ԱԳՆ ղեկավարի մահվան կապակցությամբ
23:00
Իրանում հայտնել են նախագահական արտահերթ ընտրությունների ամսաթիվը
22:45
Չինաստանը հայտարարել է, որ զենք չի տրամադրել Ուկրաինայի հակամարտության կողմերին
Իրանի նախկին արտգործնախարարը կարեւոր ակնարկ է արել
Իրանում փնտրում են նոր Ռայիսի. պահպանողական առաջին ֆիգուրի մահը վակուում է առաջացրել
Տարածաշրջանային թնջուկը բարդանում է. ինչ կփոխվի Ռայիսիից հետո
Քաղաքացին չգիտի ու՞ր տանի իր կոշտ թափոնը և շինաղբի մեծ մասը հայտնվում է Կորեայի ձորում
Արարատ Միրզոյանի ելույթը Վիեննայում միջազգային Միջուկային անվտանգության համաժողովին
21:30
Իրանի նախագահի վթարված ուղղաթիռի բոլոր ուղևորների մարմինները նույնականացվել են
ՀՀ առողջապահության նախարարը ցավակցել է Իրանի իր գործընկերոջն ու Իրանի ժողովրդին

Հնարավոր է` «երեք մատնոցներից» և ոչ մեկի տակ շարիկ չկա. այն հայտնվի Գագիկ Ծառուկյանի գրպանում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:

 – Պարոն Հովհաննիսյան, որպես ընտրությունների հանրային վերահսկողության միասնական շտաբի գաղափարախոս և կազմակերպիչ` ինչպե՞ս եք գնահատում նախագահական ընտրություններին ընդդիմության միասնական թեկանծուով հանդես գալու հնարավորությունը:

 – Միանգամից ասեմ, որ 2013թ. փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններին միասնական թեկնածուով հանդես գալու ընդդիմության բնական ձգտումը չի կարելի նույնացնել այն նպատակների հետ, որոնք հետապնդում էր Հայաստանի քաղաքագետների միության վարչության նախաձեռնությամբ հունվար-ապրիլ ամիսներին կազմակերպված գիտակիրառական լսումների արդյունքում ձևավորված ընտրությունների հանրային վերահսկողության միասնական շտաբը: Միասնական շտաբի ձևավորման գաղափարը ծնվեց չեզոք քաղաքագիտական դաշտում և միտված էր ապահովելու ընտրությունների օրինականության վերահսկումը հանրության և ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերի միասնական ջանքերով: Դա պետականամետ և ազգանպաստ գաղափար էր, որը առաջ էր քաշել Հայաստանի անկախության հասակակից մասնագիտական հեղինակավոր կազմակերպությունը` Հայաստանի քաղաքագետների միությունը, որի ղեկավար մարմնի բոլոր անդամներն անկուսակցական գիտնականներ են: Այն, որ նախընտրական և ընտրական գործընթացների օրինականության հանրային վերահսկողության գաղափարի շուրջ բոլոր հիմնական քաղաքական ուժերի և հանրության համախմբման մեր մասնագիտական ջանքերը չբերեցին ակնկալվող արդյունքի, մեր մեղքը չէ: Իշխանությունների անհանդուրժողականությունը, կասկածամտությունը, յուրաքանչյուր ինքնուրույն հանրային նախաձեռնություն ստվերով դիմավորելու քարանձավային սովորույթը բերեց ընտրությունների նախաշեմին բազմակողմանի միջկուսակցական երկխոսության եզակի հնարավորության վիժեցմանը: Չեզոք քաղաքագիտական հարթակում, հավասար պայմաններում բազմակողմանի միջկուսակցական երկխոսության բոյկոտն իշխող ուժը փորձեց արդարացնել քաղաքագետների նախաձեռնության վարկաբեկման միջոցով: Առանց որևէ հիմքերի մեզ մեղադրեցին կողմնակալության մեջ, փորձեցին մեր նախաձեռնությանը հակադարձել իշխանական դաշտում շտապողաբար առաջ քաշված կոնտր նախաձեռնություններով` ի դեմս նիկոյանական մոնիտորինգային հանձնաժողովի և Դավիթ Հարությունյանի հեղինակած «պլատֆորմի»: Սա, ըստ իս, քաղաքական դաշտի պառակտվածությունը խորացնելուն, սև ու սպիտակի բաժանելուն միտված քայլեր էին, որոնց արդյունքում միասնական շտաբը իշխանությունների մեղքով սկսեց ընկալվել որպես ընդդիմադիր ձևաչափ: Բանը հասավ նրան, որ իշխող ուժի թևի տակ այսօր տաքուկ տեղեր արած, իսկ ոչ վաղ անցյալում Սերժ Սարգսյանին ամենակեղտոտ մակդիրներով անվանարկող հայտնի դեմքերը, որոնք իրենց քաղաքական կարիերան կառուցել են ատելության, հայհոյանքի, ստախոսության «հիմքերի» վրա, բացիեբաց հայտարարեցին, թե իբր միասնական շտաբը ոչ այլ ինչ է, քան «Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբ»: Այդ հայտարարություններին հետևեցին իմ և Հայաստանի քաղաքագետների միության գրասենյակի աշխատակիցների նկատմամբ բիրտ ու վայրագ ճնշումները: Իմ դեմ սանձազերծեցին կեղծ մատնությունների վրա հիմնված, 37 թվականի ոգով թխված երեք շինծու դատական հետապնդումներ, որոնք այսօր էլ ընթացքի մեջ են: Այս հաշվեհարդարի գագաթնակետը եղավ այն, որ իշխող ուժը «կառուցողական այլընտրանքի» բիլակների գործադրմամբ ինձ պարտադրեց հրաժարվել պատգամավորական մանդատից, ինչի համար անձամբ ես չեմ ափսոսում, քանզի ստիպված չեմ մականունավորների ժողովներին մասնակցել: Ինչ խոսք, իշխանություններն իրենց հոռի մոտեցումներով իրենք են նպաստում քաղաքական դաշտը սև ու սպիտակի բաժանելուն` անկուսակցական զանգվածներին մղելով դեպի ընդդիմության, հասարակությանը` պլուտոկրատ օլիգարխների, իսկ սոցիալիստ դաշնակցականներին` «լիբերալ» ՀՀՇ-ականների գիրկը: Արդյունքում իշխող ուժն ակամայից նպաստում է նախագահական ընտրություններին միասնական թեկնածուով հանդես գալու ընդդիմության նպատակի իրագործմանը: Բայց սա ոչ թե միասնական շտաբի ստեղծման գաղափարի իրականացման, այլ իշխանությունների սակավամտության արդյունքն է: Որովհետև իմ գաղափարը Հայաստանի քաղաքագետների միության չեզոք հարթակում բոլոր քաղաքական ուժերին ի մի բերելն էր, ընտրությունների նկատմամբ հասարակության վստահության վերականգնմանը նրանց նպատակամղելն էր, այլ ոչ թե ՀԱԿ-ԲՀԿ-ՀՅԴ նախընտրական դաշինքի ստեղծումը: Թող իշխող ուժն իր «մտքի տիտանների» գործունեության արդյունքն ինձ չվերագրի:

 – Իսկ ըստ ձեզ` ընդդիմադիր այդ դաշինքն արդեն ձևավորվե՞լ է:

 – Իշող ուժի կազմում ընդգրկված վերոնշյալ դեմքերը, որոնք «սիամական երկվորյակների», իրենց դեմ մահափորձեր նախապատրաստող թշնամիների, Հայաստանն ինչ-որ մեկից ազատագրելու անհրաժեշտության մասին անընդհատ թմբկահարելուց բացի` այլ կերպ ի վիճակի չեն արդարացնել իրենց գոյությունը քաղաքական դաշտում, ամեն ինչ անում են քաղաքական դաշտը սև ու սպիտակի բաժանելու համար: Այդ իրավիճակն իրենց առաջխաղացման գրավականն է: Թիրախները կարող են փոխվել` Լևոն Տեր-Պետրոսյան, Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, «ղարաբաղյան կլան», «ամերիկյան գործակալներ Րաֆֆի կամ Օսկանյան», «ռուսական գործակալ Արամ Կարապետյան»: Արդյունքում անառակ զավակներն են, որ համախմբելու են բոլորին` ընդդեմ ՀՀԿ-ի և Սերժ Սարգսյանի: Այսօր այդ համախմբման սաղմերը նրանք արդեն ձևավորել են:

 – Դուք կարծում եք, որ նախագահական ընտրություններում ընդդիմությանը կհաջողվի՞ հանդես գալ միասնական թեկնածուով:

 – Միասնական թեկնածուի առաջադրումն ընդդիմությունը դիտում է որպես նախագահական ընտրություններին բողոքավոր քվեարկություն կազմակերպելու միջոց: Ստեղծված ծանր սոցիալական պայմաններում, երբ վարչախումբը չկարողացավ մինչև նախագահական ընտրությունները եվրակառույցներից նոր վարկ ստանալու մասին պայմանավորվածության հասնել, երբ Ռուսաստանը պատրաստվում է բարձրացնել Հայաստանին մատակարարվող գազի գինը, բողոքավոր քվեարկությունը չափազանց վտանգավոր է Սերժ Սարգսյանի համար: Պարադոքսը կայանում է նրանում, որ իշխող ուժի քաղաքական վարքագիծն այսօր առավելապես նպաստում է ընդդիմության համախմբմանն ընդդեմ Սերժ Սարգսյանի:

 – Իսկ ո՞վ կարող է լինել միասնական թեկնածուն:

 – Իհարկե, հնարավոր է նաև երրորդ տարբերակը, երբ վերջում պարզվի, որ «երեք մատնոցներից» և ոչ մեկի տակ շարիկ չկա. այն հայտնվի Գագիկ Ծառուկյանի գրպանում:  Մեր իրականության մեջ այդպիսի ֆոկուսներ հնարավոր են: Երեք նախագահներն այնքան են մեկը մյուսին խանդում, որ կգերադասեն ավելի շուտ զիջել Գագիկ Ծառուկյանին, քան մեկը մյուսին: Հիշենք գերմանական կյուրֆրուստների միջև առաջնորդության համար ընթացող կենաց-մահու պայքարը, որը միշտ ավարտվում էր նրանով, որ բոլորն, ի վերջո, գերադասում էին ընդհանուր գահին կարգել այդ դերին ամենաքիչը համապատասխանող կյուրֆրուստին: Եթե հաշվի առնենք այն, որ ՀԱԿ-ի ներսում կա ազդեցիկ թև, որը Օսկանյանին նույնացնում է Ռոբերտ Քոչարյանի հետ, ապա այդ թևի` Օսկանյանի թեկնածությանը հակազդեցության պայմաններում միանգամայն իրատեսական է դառնում Գագիկ Ծառուկանի թեկնածության հնարավորությունը: Պետք է հաշվի առնել նաև այն, որ ՌԴ համար էլ արևմտամետ Օսկանյանի թեկնածությունից հրաժարվելը հօգուտ իր տնտեսական շահերով ՌԴ հետ կապված օլիգարխի, միանգամայն ընդունելի է: Մյուս կողմից` եթե հաշվի առնենք այն, որ միասնական թեկնածուի դերում հանդես գալու չորս հավակնորդներից` Ռոբերտ Քոչարյան, Գագիկ Ծառուկյան, Վարդան Օսկանյան, Լևոն Տեր-Պետրոսյան, միակ ապաքաղաքական ֆիգուրը Գագիկ Ծառուկյանն է, ապա մի իրավիճակում, երբ ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի և ԲՀԿ-ի միջև ոչ մի գաղափարական-քաղաքական ընդհանրություններ չկան, հենց նա էլ ամենամեծ շանսերն ունի հանդես գալու միասնական թեկնածուի դերում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում